«Ելիմայ» — «Ալաշկերտ» պատասխան խաղի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են դարձել ղազախական «Ելիմայի» և հայկական «Ալաշկերտի» մեկնարկային կազմերը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման համար։
«Ելիմայ»․ Կոնովալով — Աշիրբեկ, Տանասիևիչ, Գաբրիել, Միլտենդորֆ, Բախտիյարով — Էուլոգե, Իլիչ, Տուլուբայ, Բյարեզկին — Մուրտազաև։
«Ալաշկերտ»․ Արսեն Բեգլարյան — Հակոբ Հակոբյան, Սեզար, Յարոսլավ Մատյուխին, Դավիթ Տերտերյան — Էդգար Փիլոյան, Կարեն Նալբանդյան, Ռաֆայել Ժեզուս — Օլավալե Ֆարայոլա, Ջոզեֆ Սաբոբո, Մոմո Տուրե։
Առաջին հանդիպման համեմատ «Ալաշկերտի» մարզչական շտաբը մեկնարկային կազմում երեք փոփոխություն է կատարել։ Պաշտպանության եզրերում Դավիթ Տերտերյանն ու Հակոբ Հակոբյանը փոխարինել են Արման Սադոյանին և Ռոբերտ Հակոբյանին, իսկ հարձակման գծում Դոմի Մասումուի փոխարեն խաղադաշտ դուրս կգա Ջոզեֆ Սաբոբոն։
«Ելիմայի» կազմում նույնպես երեք փոփոխություն է տեղի ունեցել։ Վնասվածք ստացած Ռամազան Օրազովի փոխարեն առաջին րոպեներից կխաղա Եվգենի Բյարեզկինը։ Հարձակման գծում Ռոման Մուրտազաևը փոխարինել է Եգոր Սվիրիդովին, իսկ պաշտպանությունում Մարին Բելանչիչի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկվել է Մայ Միլտենդորֆը։
Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 16-ին, Ղազախստանի Սեմեյ քաղաքում։ Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Դիմակայության հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական ՉՖՌ Կլուժի հետ։
«Ելիմայ» — «Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 18։00-ին։ Խաղը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմը։