SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթեց Մոնակոյին Եվրոպայի առաջնությունում («C» դիվիզիոն)


Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթեց Մոնակոյին Եվրոպայի առաջնությունում («C» դիվիզիոն)
Բասկետբոլ

Հայաստանի մինչև 18 տարեկանների պատանեկան հավաքականը բասկետբոլում Եվրո-2024-ի «C» դիվիզիոնում գրանցեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը Սան Մարինոյում ընթացող մրցաշարում։ Խմբային փուլի երկրորդ տուրում մեր ընտրանին վստահ հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ՝ 69:57 հաշվով։

Հանդիպման լավագույն խաղացողը դարձավ Ռաֆայել Մասմույանը, ով գրանցեց «դաբլ-դաբլ»՝ 15 միավոր, 13 վերցրած գնդակ և 2 փոխանցում։ Արդյունավետ հանդես եկան նաև Սեբասյան Ացակորյանը (17 միավոր) և Ներսես Ավագյանը (15 միավոր)։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը ջախջախել էր Սան Մարինոյի թիմին՝ 92:59 հաշվով։ Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հուլիսի 23-ին Կիպրոսի ընտրանու դեմ, որը ևս պայքարում է փլեյ-օֆ դուրս գալու համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։