SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ16 հավաքականը 24 միավորի տարբերությամբ հաղթեց Մոլդովային


Հայաստանի Մ16 հավաքականը 24 միավորի տարբերությամբ հաղթեց Մոլդովային
Բասկետբոլ

Հայաստանի պատանեկան բասկետբոլի հավաքականը (Մ16) փայլուն հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում «C» դիվիզիոնում։ Ալբանիայում ընթացող մրցաշարի առաջին տուրում հայ բասկետբոլիստները 80:56 հաշվով առավելության հասան Մոլդովայի հասակակիցների նկատմամբ։

Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Քևին Քեշիշյանը՝ գրանցելով դաբլ-դաբլ՝ 21 միավոր, 10 անդրադարձ, ինչպես նաև 3 փոխանցում և 2 խլում։ Լավ աջակցություն ցուցաբերեց նաև Էդգար Աղաբեկյանը, ով հավաքեց 20 միավոր, 6 անդրադարձ, 4 արդյունավետ փոխանցում և 7 խլում։

Թիմին իրենց միավորներով աջակցեցին նաև Դավիթ Ալէե Փարրոթը (14) և Ստեֆան Կարիբյանը (12), որոնք, ինչպես Քեշիշյանն ու Աղաբեկյանը, հանդես են գալիս ԱՄՆ-ի դպրոցական բասկետբոլի լիգայում։

Մրցամարտի տեսագրությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 7-ին՝ Մալթայի դեմ, իսկ խմբային փուլի վերջին խաղը կլինի հուլիսի 10-ին՝ տանտեր Ալբանիայի հավաքականի դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։