SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սարգիս Բեգոյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության եզրափակիչում


Սարգիս Բեգոյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության եզրափակիչում
Ըմբշամարտ

Հայ ըմբիշ Սարգիս Բեգոյանը (մինչև 61 կգ) դուրս է եկել Իտալիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիան ներկայացնող Սանդրո Հունգերբյուխլերի նկատմամբ՝ 7:0 հաշվով։

Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Սայտիևի հետ, որը կիսաեզրափակիչում վաղաժամ հաղթանակ է տարել ադրբեջանցի Բաշիր Բերոևի նկատմամբ՝ 15:5 հաշվով։

Սարգիսը դարձել է այս առաջնությունում Հայաստանի հավաքականի միակ եզրափակիչ դուրս եկած ըմբիշը։

Բեգոյանի ճանապարհը եզրափակիչ․

1/8 եզրափակիչ — Սարգիս Բեգոյան – Անդրեյ Շկոլյուկ (Ուկրաինա) — 4:3
1/4 եզրափակիչ — Սարգիս Բեգոյան – Էլիա Լուցիգա (Գերմանիա) — 11:0
1/2 եզրափակիչ — Սարգիս Բեգոյան – Սանդրո Հունգերբյուխլեր (Շվեյցարիա) — 7:0

Եզրափակիչ գոտեմարտը տեղի կունենա հուլիսի 6-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։