SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռաֆիկ Դարմոյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր


Ռաֆիկ Դարմոյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտ

Հայ ծանրամարտիկ Ռաֆիկ Դարմոյանը (71 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մադրիդում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում։

Դարմոյանը պոկումում գրավել է երկրորդ տեղը, իսկ հրումում՝ երրորդ, ավելացնելով Հայաստանի հավաքականի հաշվին ևս երկու փոքր մեդալ։ Երկամարտում նա ցույց է տվել 273 կգ արդյունք (պոկում՝ 121 կգ, հրում՝ 152 կգ)։ Առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ռուսաստանի մարզիկները։

Մինչև 71 կգ քաշային կարգի (տղաներ) վերջնական արդյունքները․

  • Արսենի Կուրոչկին (Ռուսաստան) — 286 կգ (125+161)

  • Սերգեյ Լուկանին (Ռուսաստան) — 274 կգ (119+155)

  • Ռաֆիկ Դարմոյան (Հայաստան) — 273 կգ (121+152)

Այսպիսով, Հայաստանի հավաքականն արդեն ունի 5 մեդալ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում (3 փոքր և 2 մեծ)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։