«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել «Ալյումինիյի» հետ Սլովենիայում անցկացվող հավաքի առաջին խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» Սլովենիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացրել է առաջին ընկերական հանդիպումը։
Հայկական ակումբի մրցակիցը Սլովենիայի գավաթակիր «Ալյումինիյն» էր։ Հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
«Փյունիկի» կազմում գոլերի հեղինակները այս պահին չեն նշվում։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ մրցելու է Մալթայի «Մարսաշլոկ» ակումբի դեմ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին։
«Ալյումինիյը» նույնպես պատրաստվում է եվրագավաթներին. սլովենական ակումբը Եվրոպա լիգայում կմրցի Մոլդովայի «Շերիֆի» հետ։