SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Փիթ Դոմինգեսը կգլխավորի Մ20 Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնությունում


Փիթ Դոմինգեսը կգլխավորի Մ20 Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնությունում
Բասկետբոլ

Հայաստանի Մ20 բասկետբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ հավաքականը Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում կներկայացնի Փիթ Դոմինգեսի գլխավորած մարզչական շտաբը։

Դոմինգեսը 2022 թվականից ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմում, իսկ այժմ նա աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքս» ակումբում։ Նրա օգնականներ կաշխատեն Կոնստանտինոս Պապավասիլեուն՝ ազգային թիմի մարզչական շտաբի անդամ, և Սևակ Քեթենջյանը, որը 2022-2023 թթ․ մարզել է Մ16 հավաքականը, իսկ 2024-ին գլխավորել է Մ18 թիմը։

Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնի խաղերը կկայանան 2025 թվականի հուլիսի 11-ից 20-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանը հանդես կգա A ենթախմբում, որտեղ մրցելու է Լատվիայի, Մոնտենեգրոյի, Իռլանդիայի և Էստոնիայի հավաքականների դեմ։

Հայաստանի խաղացանկը.

  • Հայաստան vs Լատվիա — հուլիսի 11, 20:00

  • Մոնտենեգրո vs Հայաստան — հուլիսի 12, 20:00

  • Հայաստան vs Իռլանդիա — հուլիսի 13, 20:00

  • Էստոնիա vs Հայաստան — հուլիսի 15, 20:00


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։