SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևը կմասնակցի Երևանում կայանալիք Բենուր Փաշայանի անվան մրցաշարին


Օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևը կմասնակցի Երևանում կայանալիք Բենուր Փաշայանի անվան մրցաշարին
Ըմբշամարտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոևը կմասնակցի Բենուր Փաշայանի անվան միջազգային մրցաշարին։

Մրցաշարը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում։ Եվլոևը հանդես կգա մինչև 97 կգ քաշային կարգում։

Նրանից բացի, գորգ դուրս կգան նաև մի շարք տիտղոսակիր ըմբիշներ։ Մրցաշարին կմասնակցեն 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Մագոմեդ Մուրթազալիևը, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արվի Սավոլայնենը, ինչպես նաև 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դելյանուն, որը հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։

Մրցաշարին հայտավորված են նաև Մ-23 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Գիորգի Չխիկվաձեն և 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արկադիուշ Կուլինիչը։

Ընդհանուր առմամբ, Բենուր Փաշայանի անվան միջազգային մրցաշարին հայտավորված են 13 երկրների ներկայացուցիչներ։ Մասնակիցների ամբողջական ցուցակը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։