Official: Portuguese goalkeeper Daniel Figueira joins Noah
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոան» պաշտոնապես հայտարարել է պորտուգալացի դարպասապահ Դանիել Ֆիգեյրայի տեղափոխության մասին։
27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Պորտուգալիայի բարձրագույն լիգայում հանդես եկող «Ժիլ Վիսենտեն»։ Նախորդ մրցաշրջանում Ֆիգեյրան թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում։
Տեղափոխությունը իրականացվել է տրանսֆերային համաձայնագրի շրջանակում, սակայն գործարքի գումարը չի հրապարակվում։ Transfermarkt-ի տվյալներով՝ դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։
Ավելի վաղ Դանիել Ֆիգեյրան հանդես է եկել նաև Պորտուգալիայի բարձրագույն լիգայի «Էշթորիլում» և Առաջին լիգայի «Լեյշոեշում»։
Սա «Նոայի» երկրորդ պաշտոնական տրանսֆերն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, և երկու նորեկներն էլ դարպասապահներ են։ Ավելի վաղ երևանյան ակումբը պայմանագիր էր կնքել ԲԿՄԱ-ի դարպասապահ Դավիթ Դավթյանի հետ։
Հիշեցնենք, որ «Նոան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին, որտեղ կմրցի Մոլդովայի «Զիմբրուի» հետ։