Պաշտոնական. Կալիֆալա Դումբիան տեղափոխվել է «Նոա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոան» պաշտոնապես հայտարարել է մալիացի հարձակվող Կալիֆալա Դումբիայի տրանսֆերի մասին։ Ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել Երևանի «Արարատից»։
21-ամյա հարձակվողը Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս 2023 թվականից և արդեն հասցրել է իրեն լավ դրսևորել տեղական ֆուտբոլում։ Նախորդ մրցաշրջանում Դումբիան դարձավ «Արարատի» լավագույն ռմբարկուն՝ խփելով 12 գոլ։
Կալիֆալան աչքի է ընկնում բարձր արագությամբ, հարձակման գծում ակտիվ խաղով և չզիջող բնավորությամբ։ Նրա հասակը 179 սմ է, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 225 հազար եվրո։
Դումբիան այս ամառ դարձավ «Նոայի» չորրորդ պաշտոնական նորեկը։ Ավելի վաղ ակումբը համալրել էին Դավիթ Դավթյանը, Դանի Ֆիգեյրան և Մարիո Գոնսալեսը։
«Նոան» շարունակում է ուժեղացնել կազմը նոր մրցաշրջանից և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման խաղերից առաջ։