SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» Սլովենիայում առաջին ընկերական խաղում պարտվեց «Կոպերին»


«Նոան» Սլովենիայում առաջին ընկերական խաղում պարտվեց «Կոպերին»
Ֆուտբոլ

Հայկական «Նոան» Սլովենիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացրեց առաջին ստուգողական հանդիպումը։

Թիմը 0:2 հաշվով պարտվեց տեղի «Կոպերին»։ Հանդիպումն անցկացվել է փակ ռեժիմով՝ առանց ուղիղ հեռարձակման։

«Նոայի» հավաքը Սլովենիայում կտևի մինչև հուլիսի 7-ը։ Այս պահին հայկական թիմի համար նախատեսված է ևս երեք ստուգողական հանդիպում։ Հաջորդ խաղը «Նոան» կանցկացնի հունիսի 28-ին՝ «Ալյումինիի» դեմ։

Նշենք, որ այսօր նույն թիմի հետ խաղացել է նաև հայկական մեկ այլ ակումբ՝ «Փյունիկը»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։

Հիշեցնենք, որ «Նոան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։