«Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոան» իրականացրել է իր առաջին տրանսֆերը ամառային միջմրցաշրջանում։ Թիմի նորեկ է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Դավիթ Դավթյանը։
20-ամյա դարպասապահը «Նոա» է տեղափոխվել ԲԿՄԱ-ից՝ մշտական հիմունքներով։ Դավթյանը ծնվել է Վանաձորում և չորս մրցաշրջան անցկացրել ԲԿՄԱ-ի համակարգում։
Ավարտված մրցաշրջանում Դավթյանը ԲԿՄԱ-ի հիմնական դարպասապահն էր և Հայաստանի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում։ Նրա տեղափոխությունը դարձել է «Նոայի» առաջին համալրումը նոր մրցաշրջանից առաջ։
Հետաքրքիր է, որ այժմ երևանյան ակումբում կարող են լինել միանգամից երկու Դավիթ Դավթյաններ։ Նոր դարպասապահից բացի, «Նոայի» հետ պայմանագիր ունի նաև վինգեր Դավիթ Դավթյանը, որը պետք է վերադառնա «Գանձասարից» վարձակալությունից։