«Նոան» ընկերական խաղում հաղթեց Սլովենիայի գավաթակրին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոան» հաղթանակ տարավ Սլովենիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում։
Հայկական ակումբը 2:0 հաշվով հաղթեց Սլովենիայի գավաթակիր «Ալյումինիյին»։ «Նոան» մեկական գոլ խփեց յուրաքանչյուր խաղակեսում և վստահ հաղթանակ տարավ։
Գոլերի հեղինակները դեռ հայտնի չեն։
Ավելի վաղ սլովենական այս թիմը ընկերական հանդիպում էր անցկացրել նաև հայկական մեկ այլ ակումբի՝ «Փյունիկի» դեմ։ Այդ խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հաջորդ ընկերական հանդիպումը «Նոան» կանցկացնի հուլիսի 4-ին՝ Սլովենիայի «Մուրայի» դեմ։
Հիշեցնենք, որ «Նոան» շարունակում է նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերին։ Այդ փուլում հայկական թիմի մրցակիցը կլինի Մոլդովայի «Զիմբրուն»։