SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանը 74 րոպե խաղաց «Ցրվենա Զվեզդայի» խոշոր հաշվով հաղթանակում


Նաիր Տիկնիզյանը 74 րոպե խաղաց «Ցրվենա Զվեզդայի» խոշոր հաշվով հաղթանակում
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է Սերբիայի 2026/27 մրցաշրջանի առաջնության առաջին տուրի հանդիպմանը։

Երկրի գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է «Մաչվային»։ Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է բելգրադյան թիմի մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել 74 րոպե։

Տիկնիզյանն ակտիվորեն միացել է գրոհներին և մեծ ծավալի աշխատանք կատարել ձախ եզրում։ Հանդիպման արդյունքներով Հայաստանի հավաքականի պաշտպանը SofaScore վիճակագրական հարթակից ստացել է 7,5 գնահատական։

Նաիր Տիկնիզյանի վիճակագրությունը հանդիպման ընթացքում․

Հարվածներ՝ 1
Առանցքային փոխանցումներ՝ 1
Ճշգրիտ փոխանցումներ՝ 38՝ 41-ից (93%)
Գնդակի կորուստներ՝ 10
Կասեցումներ՝ 4
Գնդակի վերադարձներ՝ 2
Հաղթած մենապայքարներ՝ 4՝ 6-ից
Հաղթած օդային մենապայքարներ՝ 1՝ 1-ից
SofaScore-ի գնահատականը՝ 7,5

Հատկանշական է, որ ամռանը «Ցրվենա Զվեզդայի» կազմը համալրել է Կիպրոսի հավաքականի վինգեր Լոիզոս Լոիզուն։ Առաջիկայում Տիկնիզյանն ու Լոիզուն կարող են մրցակիցներ դառնալ Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ։

Երկու ֆուտբոլիստներն էլ կարող են գործել նույն եզրում․ Տիկնիզյանը՝ պաշտպանությունում, իսկ կիպրոսցի խաղացողը՝ հարձակման գծում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։