Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ տարվանից տնային հանդիպումները կանցկացնի Գյումրիում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հաջորդ տարվանից մրցակիցներին կընդունի Գյումրիում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ-ն համապատասխան համաձայնություն է ձեռք բերել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ։ Հայաստանի երիտասարդական հավաքականի տնային մարզադաշտը կլինի Գյումրիի «Շիրակ» մարզադաշտը։
Այսպիսով, Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Իտալիայի հավաքականի դեմ հանդիպումը Երևանում Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին տնային խաղը կլինի մինչև Գյումրի տեղափոխվելը։
Հայաստան Մ-21 — Իտալիա Մ-21 հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում։
Հայաստանի և Իտալիայի հավաքականներն ընդգրկված են Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական մրցաշարի E խմբում։