Մարկ Ավետիսյանը դարձել է «Նոայի» նոր ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա պաշտպան Մարկ Ավետիսյանը կարիերան կշարունակի «Նոայում»։ Ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել ԲԿՄԱ-ում անցկացրած երեք մրցաշրջանից հետո։
Ավետիսյանը «Փյունիկի» սան է և այս մրցաշրջանում պետք է վերադառնար հարազատ ակումբ, սակայն արդյունքում դարձավ «Նոայի» ֆուտբոլիստ։
Պաշտպանի հաշվին կա 42 հանդիպում Հայաստանի Պրեմիեր լիգայում, ինչպես նաև 6 խաղ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Մարկ Ավետիսյանը ձախլիկ կենտրոնական պաշտպան է։ Ֆուտբոլիստի հասակը 188 սմ է։