SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երևանում կայացած գրեփլինգի Եվրոպայի U20 առաջնության արդյունքները. Հայաստանը նվաճեց 8 մեդալ


Երևանում կայացած գրեփլինգի Եվրոպայի U20 առաջնության արդյունքները. Հայաստանը նվաճեց 8 մեդալ
Ըմբշամարտ

Մայիսի 26-ին Երևանում՝ «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում, շարունակվեց գրեփլինգի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի երրորդ օրը մրցագորգ դուրս եկան մինչև 20 տարեկան մարզիկները։

Մրցաշարին մասնակցեցին յոթ երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Գերմանիայի, Մոլդովայի և Բելառուսի։

Հայաստանի հավաքականը պատանիների պայքարում ներկայացված էր մեծ կազմով՝ գրեթե բոլոր քաշային կարգերում։ Աղջիկների մրցումներում նույնպես հանդես եկան Հայաստանի երեք ներկայացուցիչներ։

Օրվա արդյունքներով Հայաստանի թիմը նվաճեց 8 մեդալ, որոնցից երկուսը՝ ոսկե։ Միևնույն ժամանակ, մասնակիցների քանակը հաշվի առնելով, Հայաստանի հավաքականի ելույթը դժվար է ամբողջությամբ հաջող համարել։ Բրոնզե մեդալների մի մասը նվաճվել է այն քաշային կարգերում, որտեղ մասնակիցների թիվը փոքր էր, իսկ ավելի մրցակցային քաշերում, որտեղ հայտավորված էր ավելի քան չորս մարզիկ, Հայաստանի ներկայացուցիչները հաճախ մնացել են մրցանակային եռյակից դուրս։

Առանձին պետք է նշել, որ աղջիկների մինչև 64 կգ քաշային կարգում ոսկե մեդալը խաղարկվել է երկու հայ մարզուհիների միջև․ այլ երկրների ներկայացուցիչներ այդ քաշային կարգում հայտավորված չէին։

Հայաստանի հավաքականի համար օրվա գլխավոր հաջողությունը դարձավ Արամ Սարգսյանի ելույթը մինչև 58 կգ քաշային կարգում։ Հայ մարզիկը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ հաղթանակներ տանելով Ռուսաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ։

Մինչև 20 տարեկանների տղամարդկանց թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը վաստակեց 101 միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին, Ուկրաինային և Լեհաստանին։ Առաջին տեղը վստահորեն զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, որը հավաքեց 175 միավոր և նվաճեց չորս ոսկե մեդալ։

Գրեփլինգի Եվրոպայի U20 առաջնության 2026 թվականի արդյունքները

Տղամարդիկ U20

58 կգ — 6 մասնակից

  1. Արամ Սարգսյան — Հայաստան
  2. Ադամ Մագոմեդով — Ռուսաստան
  3. Վանիկ Սարգսյան — Հայաստան

62 կգ — 6 մասնակից

  1. Ֆյոդոր Ռյաբով — Ռուսաստան
  2. Զաուր Իլյասով — Ռուսաստան
  3. Էդգար Սիմոնյան — Հայաստան

66 կգ — 8 մասնակից

  1. Դամիան Ֆրանչիկ — Գերմանիա
  2. Ստանիսլավ Ռոմանչենկո — Ռուսաստան
  3. Վադիմ Սիրոշտան — Ուկրաինա

71 կգ — 5 մասնակից

  1. Սուլթանահմեդ Սուլթանահմեդով — Ռուսաստան
  2. Օլիվյե Պրժերվա — Լեհաստան
  3. Մալիք Մուխտարով — Ռուսաստան

77 կգ — 6 մասնակից

  1. Ումար Էմինով — Ռուսաստան
  2. Սուլեյման Մամուտով — Ուկրաինա
  3. Գոռ Սահակյան — Հայաստան

84 կգ — 6 մասնակից

  1. Մատեուշ Կուցա — Լեհաստան
  2. Ախմատ Մակոև — Ռուսաստան
  3. Լև Ցեմկո — Ուկրաինա

92 կգ — 7 մասնակից

  1. Յակուբ Յուչնո — Լեհաստան
  2. Իոն Սիլի — Մոլդովա
  3. Սաիդ Իսրապով — Ռուսաստան

100 կգ — 3 մասնակից

  1. Կամիլ Ձիկովսկի — Լեհաստան
  2. Յարոսլավ Տորոպիյ — Ուկրաինա
  3. Սամվել Ատիկյան — Հայաստան

130 կգ — 3 մասնակից

  1. Աբուբակր Մակկաշարիպով — Ռուսաստան
  2. Բոգդան Հակոբով — Ուկրաինա
  3. Հասան Խասաև — Ռուսաստան

Մինչև 20 տարեկանների թիմային հաշվարկ

  1. Ռուսաստան — 175 միավոր
  2. Ուկրաինա — 124
  3. Լեհաստան — 111
  4. Հայաստան — 101
  5. Գերմանիա — 25
  6. Բելառուս — 22
  7. Մոլդովա — 20

Աղջիկներ U20

49 կգ — 2 մասնակից

  1. Հաննա Ժապակովսկա — Լեհաստան
  2. Աստղիկ Հայրապետյան — Հայաստան

53 կգ — 4 մասնակից

  1. Էլմիրա Գալյամովա — Ռուսաստան
  2. Վալերիա Շչիրովա — Ռուսաստան
  3. Ալվա Պաննվից — Գերմանիա

58 կգ — 3 մասնակից

  1. Ալիսա Գոլուբ — Ռուսաստան
  2. Իլդա Դավլետշինա — Ռուսաստան
  3. Քսենիա Պոլյակ — Ուկրաինա

64 կգ — 2 մասնակից

  1. Թագուհի Խոնդրակյան — Հայաստան
  2. Ելենա Մխիթարյան — Հայաստան

90 կգ — 4 մասնակից

  1. Մայա Սալամոն — Լեհաստան
  2. Վլադա Բոյախչիևա — Ռուսաստան
  3. Կարոլինա Կարալուս — Գերմանիա

Աղջիկների U20 թիմային հաշվարկ

  1. Ռուսաստան — 70 միավոր
  2. Լեհաստան — 62
  3. Հայաստան — 45
  4. Ուկրաինա — 27
  5. Գերմանիա — 15

Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։