Գրանտ-Լեոն Ռանոսը՝ «Ոսկե վարունգի» հաղթող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Տեներիֆեն» 11-մետրանոցների հարվածաշարում հաղթեց «Լեգանեսին» և նվաճեց անսովոր մրցանակը՝ «Ոսկե վարունգը»։
Ամենամյա ընկերական հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Տեներիֆեի» ֆուտբոլիստները։
Գրանտ-Լեոն Ռանոսը խաղադաշտ դուրս եկավ հյուրերի մեկնարկային կազմում և անցկացրեց 58 րոպե։ Հարձակվողը նաև դեղին քարտ ստացավ։
«Ոսկե վարունգը» խաղարկվում է 1980 թվականից՝ «Լեգանեսի» կողմից ավանդաբար կազմակերպվող ընկերական հանդիպման շրջանակում։ Հաղթող թիմին բաժին է հասնում ոսկե վարունգը, իսկ պարտվողին՝ արծաթե։
Այս անսովոր մրցանակը կապված է Լեգանես քաղաքի պատմության հետ, որը հայտնի է վարունգի մշակությամբ։ Հենց այդ պատճառով քաղաքի բնակիչներին և ակումբի երկրպագուներին անվանում են pepineros, ինչը բառացիորեն նշանակում է «վարունգագործներ»։
«Տեներիֆեի» համար այս հանդիպումը վերջին փորձությունն էր նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ռանոսի թիմն առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի արդեն օգոստոսի 16-ին՝ Լա Լիգա 2-ի շրջանակում մրցելով «Էյբարի» հետ։