SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Ղարիբյանը դուբլ ձևակերպեց և ճանաչվեց «Զենիթ» — «Ռոդինա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ


Արթուր Ղարիբյանը դուբլ ձևակերպեց և ճանաչվեց «Զենիթ» — «Ռոդինա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Ֆուտբոլ

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Մոսկվայի «Ռոդինայի» միջև հանդիպման գլխավոր հերոսը։ Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը երկու գոլ խփեց և իր թիմին պատմական հաղթանակ պարգևեց՝ 2:1։

Ղարիբյանի՝ խաղադաշտ դուրս գալու պահին «Ռոդինան» պարտվում էր 0:1 հաշվով։ 23-րդ րոպեին տանտերերին առաջ էր մղել Մաքսիմ Գլուշենկովը, սակայն ընդմիջումից հետո հանդիպման ընթացքը փոխվեց։

59-րդ րոպեին Ղարիբյանը վերականգնեց հավասարակշռությունը՝ խփելով իր առաջին գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ընդամենը վեց րոպե անց Արթուրը կրկին գրավեց մրցակցի դարպասը և դուբլ ձևակերպեց։ Հայ հարձակվողի երկրորդ գոլը դարձավ հաղթական։

Հանդիպման ավարտից հետո Ղարիբյանը ՄԱՏՉ ՊՐԵՄԻԵՐ-ի փորձագետի վարկածով ճանաչվեց WINLINE հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

21-ամյա հարձակվողի համար այս գոլերն առաջինն էին ՌՊԼ-ում։ Միևնույն ժամանակ հարազատ «Ռոդինայի» կազմում նա բոլոր մրցաշարերում արդեն չորս գոլ է խփել։

Հատկանշական է նաև Ղարիբյանի արդյունավետ շարքը․ նա արդեն չորս հանդիպում անընդմեջ անմիջական մասնակցություն է ունենում իր թիմի գոլերին։ Առաջին լիգայի վերջին տուրում Արթուրը գոլի հեղինակ դարձավ, ՌՊԼ-ի երկրորդ տուրում նրա հարվածից հետո մրցակիցը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, ապա հարձակվողը աչքի ընկավ Ռուսաստանի գավաթում, իսկ այժմ դուբլ ձևակերպեց «Զենիթի» դեմ խաղում։

Սանկտ Պետերբուրգում տարած հաղթանակը «Ռոդինայի» համար առաջինն էր ակումբի պատմության ընթացքում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Մոսկովյան թիմը նաև վաստակեց իր առաջին միավորները երկրի բարձրագույն խմբում։

ՌՊԼ-ի չորրորդ տուրում «Ռոդինան» օգոստոսի 15-ին Խիմկիում կմրցի «Ակրոնի» հետ, իսկ «Զենիթը» օգոստոսի 16-ին սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Դինամոյին»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։