SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերությամբ


Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերությամբ
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Free News հեռուստաընկերությունը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն հեռուստաընկերության եթերում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ առաջնության հանդիպումների հեռարձակումները հասանելի կլինեն Free News-ի մայրաքաղաքային սփռման տարածքում։

Միաժամանակ շարունակվում են բանակցությունները՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները նաև հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությամբ հեռարձակելու ուղղությամբ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընդգծել են, որ հետևողականորեն շարունակում են աշխատանքները՝ ազգային առաջնության հանդիպումների հեռարձակման հնարավորություններն ընդլայնելու և դրանք առավել լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։