Նիկոլաս Կալուկյանը գոլային փոխանցում է կատարել Carolina Core-ի հաղթական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ֆուտբոլիստ Նիկոլաս Կալուկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել MLS NEXT Pro-ի խաղում, որտեղ Carolina Core-ը 2:0 հաշվով հաղթել է Huntsville City-ին։
Հանդիպման արդեն 5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կալուկյանը գլխով փոխանցում է կատարել, իսկ Չարլզ Օրբոն գրավել է մրցակցի դարպասն ու բացել հաշիվը։ Carolina Core-ի երկրորդ գոլը խփել է Թոմաս Ռեմբոն։
Կալուկյանի համար սա արդեն երկրորդ գոլային փոխանցումն է նոր թիմի կազմում։ Carolina Core-ում անցկացրած չորս խաղում նրա հաշվին կա նաև մեկ գոլ։
Հիշեցնենք, որ Կալուկյանը տեղափոխվել է ամերիկյան ակումբ հայկական «Ուրարտուում» անցկացրած երկու մրցաշրջանից հետո։ Ֆուտբոլիստը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։