SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների փոխչեմպիոն հունահռոմեական ըմբշամարտում (2025)


Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների փոխչեմպիոն հունահռոմեական ըմբշամարտում (2025)
Ըմբշամարտ

Հայ ըմբիշ Գասպար Տերտերյանը (մինչև 72 կգ քաշային կարգ) արծաթե մեդալ է նվաճել Իտալիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Լարված եզրափակչում Գասպարը 3:4 հաշվով զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրե Ռուսիտաշվիլին՝ ցուցադրելով բարձր մակարդակի պայքար և հաղթելու մեծ կամք։

Տերտերյանի ճանապարհը դեպի եզրափակիչ.

  • 1/8 եզրափակիչ – հաղթանակ Արիոնաս Կոլիցոպուլոսի (Հունաստան) նկատմամբ՝ 2:1

  • 1/4 եզրափակիչ – վստահ հաղթանակ Բենդեգուզ Ատտիլա Ֆելկայիի (Հունգարիա) նկատմամբ՝ 9:1

  • Կիսաեզրափակիչ – հաղթանակ Սեյմուր Գասիմովի (Ադրբեջան) նկատմամբ՝ 5:1

  • Եզրափակիչ – պարտություն Ալեքսանդրե Ռուսիտաշվիլուց (Վրաստան)՝ 3:4

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտում է երկու մեդալով։ Հետաքրքիր է, որ այդ երկու մեդալներն էլ՝ արծաթն ու բրոնզը, նվաճել են եղբայրներ Գասպար և Սամվել Տերտերյանները՝ հաստատելով իրենց բարձր ներուժը և ընտանիքի նվիրվածությունը ըմբշամարտին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։