SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» հիմնական կազմում


Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» հիմնական կազմում
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանն առաջին հանդիպումն է անցկացրել անգլիական «Սանդերլենդի» հիմնական թիմի կազմում։

Գերագուսյանը մասնակցել է Անգլիայի չորրորդ ուժեղագույն դիվիզիոնը ներկայացնող «Յորք Սիթիի» դեմ ընկերական հանդիպմանը։ «Սանդերլենդը» խոշոր հաշվով հաղթել է՝ 5:1։

Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և ամբողջությամբ անցկացրել երկրորդ խաղակեսը։ Գերագուսյանի համար սա առաջին հանդիպումն էր ակումբի գլխավոր թիմի կազմում։

Վերջերս 18-ամյա հարձակվողն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն էր կնքել «Սանդերլենդի» հետ։

«Սանդերլենդի» կազմն առաջին խաղակեսում․ Էլբորգ, Ռեյնիլդու, Օ’Նայեն, Մուկիելե, Հյում, Ռիգ, Բրաուն, Տուտիերով, Լե Ֆե, Տա Բի, Օգունսույի։

«Սանդերլենդի» կազմը երկրորդ խաղակեսում․ Մուր, Ալեսե, Հյելդե, Սիլտ, Ջենսոն Ջոնս, Ջեյ Ջոնս, Ուիթաքեր, Դինսդեյլ, Պրոկտոր, Սքոթ, Գերագուսյան։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։