SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ջոն Կորդոբան՝ Սպերցյանի հնարավոր հեռանալու մասին. «Նա ինքն է գիտակցում իր ներուժը»


Ջոն Կորդոբան՝ Սպերցյանի հնարավոր հեռանալու մասին. «Նա ինքն է գիտակցում իր ներուժը»
Ֆուտբոլ

«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները։

Sport-Express-ին տված հարցազրույցում կոլումբացի հարձակվողը նշել է, որ Սպերցյանի հետ չի քննարկել նրա ապագան և կարծում է, որ վերջնական որոշումը պետք է ընդունի հենց ֆուտբոլիստը։

«Մենք նրա հետ այդ հարցը չենք քննարկել։ Հեռանա՞լ, թե՞ մնալ՝ դա միայն նրա որոշումն է, նրա անձնական ընտրությունը։ Խորհուրդներ, իհարկե, կարելի է տալ, բայց նա ինքն ունակ է ճիշտ որոշում կայացնելու։ Նա լավ գիտի իր հնարավորությունները և հասկանում է իր ներուժը», — ասել է Կորդոբան։

Հարձակվողը նաև խոստովանել է, որ Սպերցյանի հնարավոր հեռանալը լուրջ կորուստ կլինի «Կրասնոդարի» համար, քանի որ հայ կիսապաշտպանը թիմի առաջատարներից մեկն է։

«Մեզ համար, անկասկած, ավելի դժվար կլինի, քանի որ նա մեր թիմի առաջատարն է։ Բայց մենք միասնական թիմ ենք։ Եթե նույնիսկ ես հեռանամ, նույնպես շատ բան կփոխվի։ Ամեն դեպքում թիմը կվերակառուցվի և կհարմարվի նոր իրավիճակին», — հավելել է Կորդոբան։

Ավելի վաղ՝ Ռուսաստանի Fonbet գավաթի սուպերեզրափակչում «Սպարտակի» դեմ խաղից հետո, Էդուարդ Սպերցյանը հայտարարել էր, որ այդ հանդիպումը կարող էր լինել իր վերջինը «Կրասնոդարի» մարզաշապիկով։ Դրանից հետո Հայաստանի հավաքականի ավագի հնարավոր տրանսֆերի շուրջ խոսակցություններն ավելի ակտիվացան։

2025/26 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ 25-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։