SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական պայքարի աշխարհի չեմպիոն


Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական պայքարի աշխարհի չեմպիոն
Ըմբշամարտ

Հայ ըմբիշ Ջանես Նազարյանը Աթենքում կայացած կադետների (U17) աշխարհի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ՝ հանդես գալով մինչև 65 կգ քաշային կարգում։ Լարված եզրափակիչում Նազարյանը 5:4 հաշվով հաղթեց վրացի Էրեկլե Տավբերիձեին՝ ռևանշ վերցնելով մեկ ամիս առաջ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում կրած պարտության համար։

Աշխարհի չեմպիոնը մրցաշարի ընթացքում ցուցադրեց հրաշալի մարզավիճակ։ Քառորդ եզրափակիչում նա 6:0 հաշվով ջախջախեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ֆրանսիացի Կիլիան Էդդուին, մինչ այդ վստահ հաղթել էր ադրբեջանցի Հուսեյն Իսգանդարովին (9:1) և ամերիկացի Արսենի Կիկինյովին (4:1)։ Կիսաեզրափակիչում Նազարյանը 3:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Եգոր Տարասենկոյի նկատմամբ։

Այս ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի առաջին պարգևն էր Աթենքում անցկացվող աշխարհի առաջնությունում, որը մեկնարկել է հուլիսի 28-ին։

Ֆինալի տեսանյութը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։