SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երկու հայ ըդգրկվեցին Ռուսաստանի հավաքականում 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության համար


Երկու հայ ըդգրկվեցին Ռուսաստանի հավաքականում 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության համար
Ըմբշամարտ

Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին հայտարարել է 2025 թվականի Եվրոպայի առաջնության կազմը, որը կանցկացվի Բրատիսլավայում (Սլովակիա) ապրիլի 7-ից 13-ը:

Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են երկու հայ ըմբիշներ՝ Ալեն Միրզոյանն ու Արթուր Սարգսյանը։

Ռուսաստանի հավաքականում ընդգրկված հայ ըմբիշները՝

  • 72 կգ — Ալեն Միրզոյան (28 տարեկան, Սվերդլովսկի մարզ): Միրզոյանը երիտասարդների (մինչև 23 տարեկան) Եվրոպայի երկուակի չեմպիոն է, սակայն հիմնական հավաքականում հաճախ տեղ չի գտել՝ զիջելով մեկ այլ հայ ըմբիշի՝ Նարեկ Օհանյանին, ով 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: 2025 թվականին Միրզոյանը հաղթել է Կուտուզովի հուշամրցաշարում, ինչը նրան հնարավորություն է տվել ընդգրկվել հավաքականում: Այս քաշային կարգում Հայաստանի հավաքականում հանդես կգա Շանթ Խաչատրյանը։

  • 97 կգ — Արթուր Սարգսյան (27 տարեկան, Տվերի մարզ): Սարգսյանը համարվում է այս քաշային կարգի գլխավոր ֆավորիտներից մեկը և կարող է հանդիպել Արթուր Ալեքսանյանի հետ։ Նրանք կարող էին հանդիպել նաև 2024 թվականի աշխարհի առաջնությունում, սակայն Սարգսյանը վնասվածք էր ստացել և վաղ փուլում դուրս էր մնացել մրցաշարից։ 2025 թվականին Սարգսյանը արդեն հաղթել է միջազգային մրցաշարում՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարում, որտեղ եզրափակչում հաղթեց Աբուբաքար Խասլախանովին (Բելառուս): Սարգսյանը 2021 թվականի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական (U23) չեմպիոն է։ Հայաստանում նրան հաճախ անվանում են «Գորշ արջ», ի տարբերություն Արթուր Ալեքսանյանի «Սպիտակ արջի»։ Հավաքականի երկրպագուները սպասում են նրանց հնարավոր պայքարին եզրափակչում, սակայն դա հայտնի կդառնա միայն ապրիլի 10-ի վիճակահանությունից հետո։

Артур Саргсян и Артур Алекснян

Ռուսաստանի հավաքական կարող էր ընդգրկվել նաև մեկ այլ հայազգի ըմբիշ՝ Վահագ Մարգարյանը (87 կգ)։ Մարզիչները մինչ կազմի հայտարարումը ընտրական գոտեմարտ էին կազմակերպել Միլադ Ալիրզաևի և Վահագ Մարգարյանի միջև, որտեղ հաղթողը ստանում էր Եվրոպայի առաջնությունում հանդես գալու իրավունք։ Ալիրզաևը հաղթեց 2:0 հաշվով և ընդգրկվեց հավաքականում։

Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը 2025 թվականի Եվրոպայի առաջնության համար

  • 55 կգ — Էմին Սեֆերշաև (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր)

  • 60 կգ — Սադիկ Լալաև (Աշխարհի և Եվրոպայի առաջնության մրցանակակիր)

  • 63 կգ — Դինիսլամ Բամմատով

  • 67 կգ — Ռուսլան Բիչուրին (Եվրոպայի առաջնության մրցանակակիր)

  • 72 կգ — Ալեն Միրզոյան

  • 77 կգ — Սերգեյ Ստեպանով

  • 82 կգ — Իսլամ Ալիև (Եվրոպայի առաջնության մրցանակակիր)

  • 87 կգ — Միլադ Ալիրզաև (Եվրոպայի առաջնության մրցանակակիր)

  • 97 կգ — Արթուր Սարգսյան (Աշխարհի առաջնության մրցանակակիր)

  • 130 կգ — Սերգեյ Սեմենով (Երկակի օլիմպիական մրցանակակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն)

Հայաստանի հավաքականի կազմը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։