Բրունու Պերեյրան տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտարարել է պորտուգալացի պաշտպան Բրունու Պերեյրայի հետ պայմանագիր կնքելու մասին։ 28-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմ է տեղափոխվել Պորտուգալիայի Առաջին լիգան ներկայացնող «Պենաֆիել» ակումբից։
Պերեյրան հանդես է գալիս պաշտպանության ձախ եզրում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում։
Բրունու Պերեյրան «Պորտուի» սան է, սակայն կարիերայի մեծ մասն անցկացրել է Պորտուգալիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի հասակը 177 սմ է, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 275 հազար եվրո։
Պերեյրան դարձավ «Արարատ-Արմենիայի» երրորդ նորեկը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ավելի վաղ Հայաստանի չեմպիոնը պայմանագիր էր կնքել բրազիլացի ֆուտբոլիստներ Լուիս Ֆելիպեի և Կարլոս Ֆրանսայի հետ։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման մեկնարկին, որտեղ առաջին փուլում կմրցի լատվիական «Ռիգայի» հետ։