Արման Ծառուկյանը ժամկետից շուտ հաղթեց Թոնի Ֆերգյուսոնին RAF 10 մրցաշարում
- Հեղինակ: Vcahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ տարավ Թոնի Ֆերգյուսոնի նկատմամբ RAF 10 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որն անցկացվեց Սենթ Լուիսում։
Մենամարտն ավարտվեց ժամկետից շուտ՝ երկրորդ ռաունդի սկզբում։ Ծառուկյանը հաղթեց 10:0 հաշվով և մրցակցին թույլ չտվեց վաստակել ոչ մի միավոր։
Հայազգի UFC մարտիկի համար սա արդեն վեցերորդ հաղթանակն է Real American Freestyle լիգայում։ Ծառուկյանը շարունակում է հաջող ելույթները ըմբշամարտային ձևաչափում և մնում է RAF նախագծի գլխավոր դեմքերից մեկը։
Առջևում Արմանի համար նախատեսված է ևս երկու գոտեմարտ։ Նա պետք է հանդիպի UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնի, ինչպես նաև ղազախստանցի մարտիկ Կուատ Համիտովի հետ։
Նույն RAF 10 մրցաշարում հանդես եկավ նաև Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոնը նորամուտը նշեց լիգայում և ժամկետից շուտ հաղթեց պուերտոռիկացի Քալեբ Սմիթին։