«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտարարել է 25-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Կիպրոսի «Էթնիկոսից»։ Նախորդ մրցաշրջանում Լուիս Ֆելիպեն «Էթնիկոսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում։
Մինչ Կիպրոս տեղափոխվելը բրազիլացին հանդես է եկել Բրազիլիայի Սերիա B-ում, իսկ կարիերան սկսել է նիդեռլանդական ՊՍՎ-ի համակարգում։ Transfermarkt-ի տվյալներով՝ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 275 հազար եվրո։
Լուիս Ֆելիպեն դարձավ «Արարատ-Արմենիայի» առաջին պաշտոնական նորեկը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Բրազիլացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելը ակումբի արձագանքն էր Ժոաու Կեյրուշի հեռանալուց հետո։
2026/27 մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Առաջին փուլում հայկական ակումբը կմրցի լատվիական «Ռիգայի» հետ։