ACA 205․ որտեղ դիտել Գերման Բարսեղյանի մասնակցությամբ մրցաշարի ուղիղ հեռարձակումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 17-ին, Ալմաթիում կկայանա խառը մենամարտերի ACA 205 մրցաշարը։
Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի կիսածանր քաշային կարգի տիտղոսային մենամարտը։ ACA-ի գործող չեմպիոն Մուսլիմ Մագոմեդովը, որը պրոֆեսիոնալ կարիերայում դեռ պարտություն չի կրել, կմենամարտի Էլմար Հասանովի հետ։ Մագոմեդովի հաշվին 16 մենամարտում 16 հաղթանակ է, իսկ Հասանովն ունի 12 հաղթանակ, մեկ պարտություն և մեկ ոչ-ոքի։
Մրցաշարին կմասնակցի նաև հայ մարտիկ Գերման Բարսեղյանը։ Թեթևագույն քաշային կարգի մենամարտում 9 հաղթանակ, 5 պարտություն և մեկ ոչ-ոքի ունեցող Բարսեղյանը կհանդիպի Մանսուր Խաթուևի հետ, որի հաշվին 16 հաղթանակ և 6 պարտություն է։ Նրանց մենամարտը կլինի մրցաշարի ծրագրի հինգերորդ հանդիպումը։
Մեկ այլ հայ մարտիկ՝ Վիկտոր Ազատյանը, պետք է մենամարտեր Սերիկ Ռազգալիևի հետ։ Սակայն Ազատյանը առողջական վիճակի պատճառով չի կարողացել ավարտել քաշի նվազեցման գործընթացը, և մենամարտը չեղարկվել է։
ACA 205-ը երբ է սկսվելու
Մրցաշարի մեկնարկը՝
15:15՝ Մոսկվայի ժամանակով,
16:15՝ Երևանի ժամանակով,
17:15՝ Ալմաթիի ժամանակով։
Որտեղ դիտել ACA 205-ի ուղիղ հեռարձակումը
ACA 205 մրցաշարի ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի անվճար դիտել լիգայի պաշտոնական «ВКонтакте» էջում, ինչպես նաև ACA-ի պաշտոնական հարթակում։