Ժոաու Կեյրուշն ու Վելտոնը հեռացել են «Արարատ-Արմենիայից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» հայտարարել է երկու լեգեոներների՝ պաշտպան Ժոաու Կեյրուշի և կիսապաշտպան Վելտոնի հեռանալու մասին։ Երկու ֆուտբոլիստներն էլ լքել են ակումբը պայմանագրերի ավարտից հետո։
Հայաստանի չեմպիոնի համար ամենամեծ կորուստը կարելի է համարել Ժոաու Կեյրուշի հեռացումը։ 28-ամյա պորտուգալացի պաշտպանը «Արարատ-Արմենիայում» անցկացրեց երկու մրցաշրջան և նախորդ առաջնությունում թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր։ Այդ ընթացքում Կեյրուշը մասնակցել է 68 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։
Վելտոնը «Արարատ-Արմենիայում» անցկացրեց մեկ մրցաշրջան։ Բրազիլացի ֆուտբոլիստի հաշվին կա 24 հանդիպում և 1 գոլ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն և իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Եվրագավաթների մեկնարկից առաջ ակումբը շարունակում է ձևավորել կազմը նոր մրցաշրջանի համար։