SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Ուզբեկստանին և շախմատի օլիմպիադան ավարտեց վեցերորդ տեղում


Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Ուզբեկստանին և շախմատի օլիմպիադան ավարտեց վեցերորդ տեղում
Այլ սպորտաձևեր

Հայաստանի կանանց հավաքականը Սամարղանդում անցկացվող շախմատի օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի հավաքականին։ Մրցաշարի տանտերերի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանի թիմը վաստակեց 17 թիմային միավոր և վերջնական աղյուսակում զբաղեցրեց վեցերորդ տեղը։ Երրորդից հինգերորդ տեղերը զբաղեցրած Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Լեհաստանը նույնպես հավաքեցին 17-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշով առաջ անցան Հայաստանից։

Վերջին տուրում հաղթանակներ տարան Լիլիթ և Մարիամ Մկրտչյանները։ Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի։

Հայաստան — Ուզբեկստան՝ 3:1.

  • Լիլիթ Մկրտչյան — Աֆրուզա Համդամովա՝ 1:0
  • Մարիամ Մկրտչյան — Գուլրուխբեգիմ Տոխիրջոնովա՝ 1:0
  • Էլինա Դանիելյան — Ումիդա Օմոնովա՝ ½:½
  • Սուսաննա Գաբոյան — Գուլդոնա Կարիմովա՝ ½:½

11 տուրում Հայաստանի հավաքականը տարավ ութ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի և կրեց երկու պարտություն։ Թիմը հաղթեց Հոնկոնգի, Սինգապուրի, Խորվաթիայի, Պերուի, Լատվիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հավաքականներին, ոչ-ոքի խաղաց Հունաստանի հետ և պարտվեց Ղազախստանին ու Չինաստանին։

Հայաստանի հավաքականում լավագույն անհատական արդյունքը ցույց տվեց 22-ամյա Մարիամ Մկրտչյանը։ Նա երկրորդ խաղատախտակի վրա մասնակցեց բոլոր 11 պարտիաներին և վաստակեց 9 միավոր։ Նրա վարկանիշային արդյունքը կազմեց 2544, մինչդեռ սեփական վարկանիշը 2374 էր։ Տոխիրջոնովայի նկատմամբ հաղթանակը Մկրտչյանի համար դարձավ հաջող մրցաշարի ավարտը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։