Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում հաղթեց Ադրբեջանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց հավաքականը 46-րդ Շախմատի օլիմպիադայի յոթերորդ տուրում հաղթեց Ադրբեջանի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 2,5։1,5 հաշվով։
Իրենց պարտիաներում հաղթեցին Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը։ Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվեց։
Պարտիաների արդյունքները.
- Լիլիթ Մկրտչյան — Ուլվիյա Ֆաթալիևա — 1:0
- Մարիամ Մկրտչյան — Գովհար Բեյդուլլաևա — ½:½
- Էլինա Դանիելյան — Խանիմ Բալաջաևա — 1:0
- Սուսաննա Գաբոյան — Գյուլնար Մամեդովա — 0:1
Յոթ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 14 հնարավորից 12 թիմային միավոր և կանանց մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը։