«Յունիսպորտը» եվրագավաթներից առաջ պայմանագիր է կնքել Չեմպիոնների լիգայի հաղթողի և ևս մեկ բրազիլացու հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Յունիսպորտը» շարունակում է ուժեղացնել կազմը ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի մեկնարկից առաջ։ Հայկական ակումբը հայտարարել է միանգամից երկու բրազիլացի ֆուտբոլիստների՝ Էլիսանդրոյի և Մարկինյոսի տեղափոխության մասին։
Թիմի ամենատիտղոսակիր նորեկը 37-ամյա հարձակվող Էլիսանդրոն է։ Նրա նվաճումների թվում է Չեմպիոնների լիգայի հաղթանակը իսպանական «Ինտեր Մովիստարի» կազմում։
Իր կարիերայի ընթացքում բրազիլացին հանդես է եկել նաև պորտուգալական «Բենֆիկայում» և «Բրագայում», ինչպես նաև Բրազիլիայի մի շարք առաջատար ակումբներում։ Էլիսանդրոյի վերջին թիմը եղել է «Վասկո դա Գաման»։
«Յունիսպորտի» երկրորդ նորեկը 24-ամյա Մարկինյոսն է։ Բրազիլացին երևանյան ակումբ է տեղափոխվել Քուվեյթի «Ալ-Քադսիայից»։
Ավելի վաղ Մարկինյոսը հայրենիքում հանդես է եկել «Ռիբեյրոպոլիսում» և «Տրաիպուում», ինչպես նաև պաշտպանել է ԱՄԷ-ի «Կալբա Շարժայի» գույները։
Այսպիսով, «Յունիսպորտը» զգալիորեն ուժեղացրել է կազմը մրցաշրջանի գլխավոր միջազգային մեկնարկներից մեկից առաջ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը կանցկացվի Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 27-ից 30-ը։ Երևանի ակումբը կպայքարի մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու համար։