«Յունիսպորտը» հաղթեց Գերմանիայի չեմպիոնին և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ֆուտզալի «Յունիսպորտ» ակումբը նվաճեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր։
Երևանում անցկացված նախնական փուլի վերջին խաղում հայկական թիմը 5:2 հաշվով հաղթեց Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆին»։
«Յունիսպորտը» խմբային փուլն ավարտեց 100-տոկոսանոց արդյունքով՝ հաղթելով բոլոր երեք հանդիպումներում։ Ավելի վաղ երևանյան ակումբը 14:1 հաշվով ջախջախել էր իսլանդական «Ռեյկյավիկին» և 5:1 հաշվով հաղթել էստոնական «Տալլինին»։
Այսպիսով, «Յունիսպորտը» 9 միավորով զբաղեցրեց E խմբի առաջին տեղը։ Հայկական թիմի խփած և բաց թողած գոլերի ընդհանուր հարաբերակցությունը կազմեց 24:4։
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը կմեկնարկի հոկտեմբերի վերջին։ Նախնական տվյալներով՝ «Յունիսպորտը» պետք է հանդես գա 5-րդ խմբում՝ լեհական «Պյաստ Գլիվիցեի», ադրբեջանական «Արազ-Նախիջևանի» և նախնական փուլի ևս մեկ հաղթողի հետ։
Միևնույն ժամանակ, հայկական թիմի խմբի կազմը կարող է փոփոխվել՝ «Յունիսպորտին» և ադրբեջանական ակումբին տարբեր խմբերում ընդգրկելու նպատակով։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Յունիսպորտն» առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն և առաջին անգամ մասնակցեց Չեմպիոնների լիգային։