SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Անի Ամիրաղյանը հաղթեց երրորդ համարով դասակարգված մրցակցուհուն և դուրս եկավ Անթալիայի ITF W15 մրցաշարի կիսաեզրափակիչ


Անի Ամիրաղյանը հաղթեց երրորդ համարով դասակարգված մրցակցուհուն և դուրս եկավ Անթալիայի ITF W15 մրցաշարի կիսաեզրափակիչ
Թենիս

Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս եկավ Անթալիայի ITF W15 մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչ։ Ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, նա 6:3, 6:3 հաշվով հաղթեց երրորդ համարով դասակարգված լատվիացի Ադելինա Լաչինովային։

Ամիրաղյանը մրցաշարում անցկացրած երեք հանդիպումներն էլ հաղթել է երկու սեթում։ Առաջին շրջանում նա 6:2, 6:1 հաշվով հաղթել է հայրենակցուհի Արմինե Եսայանին, որը հիմնական ցանց էր դուրս եկել որակավորման փուլից։ Երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին 6:3, 6:1 հաշվով առավելության է հասել յոթերորդ համարով դասակարգված ճապոնուհի Շիհո Ցուջիոկայի նկատմամբ։

Ո՞ւմ հետ կխաղա Ամիրաղյանը կիսաեզրափակչում

Եզրափակչի ուղեգրի համար Ամիրաղյանը կմրցի առաջին համարով դասակարգված ռումինացի Քրիստիանա Նիկոլետա Տոդոնիի հետ։ Քառորդ եզրափակչում Տոդոնին 6:2, 7:5 հաշվով հաղթել է իսպանուհի Մերիչել Տեյշիդո Գարսիային։ 

Մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 23-ից 29-ը Բելեքի Megasaray համալիրի բացօթյա գրունտային կորտերում։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 15 հազար դոլար է։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։