«Ելիմայ» — «Ալաշկերտ» պատասխան խաղի բոլոր տոմսերը վաճառվել են
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ելիմայ» — «Ալաշկերտ» պատասխան հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են։
Խաղը կկայանա հուլիսի 16-ին՝ Սեմեյ քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում։ Մարզադաշտը տեղավորում է շուրջ 8 հազար հանդիսական, և հանդիպման ժամանակ տրիբունաներում սպասվում է անշլագ։
Թիմերի առաջին հանդիպումը կայացել է Երևանում և ավարտվել 1:1 հաշվով։ Այսպիսով, որակավորման երկրորդ փուլի ուղեգրի ճակատագիրը կորոշվի պատասխան խաղում։
«Ելիմայ» — «Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։ Խաղը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը։