SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի ԱԱ-2026-ում


Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի ԱԱ-2026-ում
Ծանրամարտ 💬 Comment

Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձել է ծանրամարտի 2026 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 110 կգ-ից բարձր քաշային կարգում։ Հայ ծանրորդն ավարտել է մրցաշարը երեք մեդալով՝ արծաթ պոկում վարժությունում, բրոնզ՝ հրումում և երկամարտում։

Պոկում վարժությունում Լալայանը բարձրացրել է 210 կգ՝ ընդամենը մեկ կիլոգրամով զիջելով Իրաքի ներկայացուցիչ Ալի Ռուբայավիին։ Հրումում հայ մարզիկը գրանցել է 247 կգ արդյունք և նույնպես ընդգրկվել լավագույն եռյակում։ Երկրորդ մոտեցմամբ Լալայանի բարձրացրած 252 կգ-ը մրցավարները չեն հաշվել անհասկանալի պատճառով, ինչն էլ նրան զրկել է ոսկու համար պայքարելու հնարավորությունից։

Լալայանի երկամարտի արդյունքը կազմել է 457 կգ։ Երկամարտի արծաթե մեդալի համար պայքարում նա մեկ կիլոգրամով զիջել է իրանցի Ալիռեզա Յուսեֆիին, որը հրում վարժությունում սահմանել է աշխարհի ռեկորդ՝ 263 կգ։

Աշխարհի չեմպիոն է դարձել Իրաքի 22-ամյա ներկայացուցիչ Ալի Ռուբայավին։ Նա հաղթել է պոկում վարժությունում, երկրորդ տեղը զբաղեցրել հրումում և երկամարտում հավաքել 466 կգ։

110 կգ-ից բարձր քաշային կարգի արդյունքները

Երկամարտ․

  1. Ալի Ռուբայավի (Իրաք) — 466 կգ (211+255)

  2. Ալիռեզա Յուսեֆի (Իրան) — 458 կգ (195+263)

  3. Վարազդատ Լալայան (Հայաստան) — 457 կգ (210+247)

Պոկում․

  1. Ալի Ռուբայավի (Իրաք) — 211 կգ

  2. Վարազդատ Լալայան (Հայաստան) — 210 կգ

  3. Ալի Դավուդի (Իրան) — 206 կգ

Հրում․

  1. Ալիռեզա Յուսեֆի (Իրան) — 263 կգ, աշխարհի ռեկորդ

  2. Ալի Ռուբայավի (Իրաք) — 255 կգ

  3. Վարազդատ Լալայան (Հայաստան) — 247 կգ

Հայաստանն աշխարհի առաջնությունն ավարտել է առանց ոսկե մեդալի։ Երկամարտում հավաքականի միակ մեդալը նվաճել է Լալայանը։ Փոքր մեդալները ներառյալ՝ հայ ծանրորդները նվաճել են մեկ արծաթ և երեք բրոնզ․ երեք մեդալը Լալայանի հաշվին է, ևս մեկ բրոնզ հրում վարժությունում նվաճել է Ալեքսանդրա Գրիգորյանը։

Երկամարտում նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով առաջատարը Հյուսիսային Կորեան է՝ վեց ոսկե մեդալով։ Չինաստանի ներկայացուցիչները նվաճել են հինգ ոսկի, իսկ Եգիպտոսի, Բուլղարիայի, Ուզբեկստանի և Իրաքի մարզիկները՝ մեկական։ Եվրոպայի միակ ներկայացուցիչը, որը դարձել է աշխարհի չեմպիոն, բուլղարացի Կառլոս Նասարն է։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։