Երևանում կայացավ Armat Fight Show-ի առաջին մրցաշարը. բոլոր արդյունքները
Ապրիլի 19-ին Երևանում, Tashir Arena-ում, տեղի ունեցավ ՄՄԱ-ի Armat Fight Show լիգայի դեբյուտային մրցաշարը։ Կազմակերպիչներն էին հայտնի մարտիկներ Արմեն Գուլյանը և Էդուարդ Վարտանյանը։
Մրցաշարը մեկնարկեց գրան-պրիի եզրափակիչներով միանգամից ութ քաշային կարգերում։ Եզրափակիչների հաղթողները ստացան 1 միլիոն դրամ, պարտվողները՝ 500 հազար դրամ։
Մեկ օր առաջ՝ ապրիլի 18-ին, եզրափակիչ փուլ անցած մարզիկները հաղթահարել էին սիրողական ՄՄԱ-ի բարդ մրցաշարային ցանցը, որի արդյունքում դուրս էին եկել վճռորոշ մենամարտեր։ Հիմնական քարտի շրջանակում նրանք արդեն մենամարտեցին պրոֆեսիոնալ ՄՄԱ-ի կանոններով։
Գրան-պրիի եզրափակիչները ստացվեցին դիտարժան․ վեց մենամարտ ավարտվեց վաղաժամկետ, ևս երկուսը՝ մրցավարների որոշմամբ։
Այնուհետև կայացան գլխավոր քարտի չորս մենամարտեր՝ Հայաստանի, Բրազիլիայի, Ղազախստանի և Տաջիկստանի մարզիկների մասնակցությամբ։
Armat FS 1 արդյունքներ
Գրան-պրիի եզրափակիչներ
► Գերծանրագույն քաշ (Flyweight)
Ռոբերտ Կարապետյան (0-1) - Ռուսլան Ասոյան (1-0)
Արդյունք: Ռուսլան Ասոյանը հաղթեց խեղդող հնարքով՝ 1-ին ռաունդում։
► Թեթևագույն քաշ (Bantamweight)
Նարեկ Արուսհանյան (1-0) - Գրիշա Օվասապյան (0-1)
Արդյունք: Նարեկ Արուսհանյանը հաղթեց խեղդող հնարքով՝ 1-ին ռաունդում։
► Կիսաթեթև քաշ (Featherweight)
Դավիդ Խաչատուրյան (5-3) - Սերգո Ալեքսանյան (6-1)
Արդյունք: Սերգո Ալեքսանյանը հաղթեց խեղդող հնարքով՝ 3-րդ ռաունդում։
► Թեթև քաշ (Lightweight)
Տիգրան Նազարյան (0-1) - Արսեն Ավետիսյան (1-0)
Արդյունք: Արսեն Ավետիսյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով (ՏՆՕ)՝ 1-ին ռաունդում։
► Կիսամիջին քաշ (Welterweight)
Արթուր Մալխասյան (9-4) - Նարեկ Գաբրիելյան (1-0)
Արդյունք: Նարեկ Գաբրիելյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 29-28։
► Միջին քաշ (Middleweight)
Տատուլ Ավագյան (6-0) - Արթուր Աղաջանյան (8-5)
Արդյունք: Տատուլ Ավագյանը հաղթեց ՏՆՕ-ով՝ 1-ին ռաունդում։
► Կիսածանր քաշ (Light Heavyweight)
Վասակ Բարսեղյան (1-0) - Լեոնիդ Մելիքյան (0-1)
Արդյունք: Վասակ Բարսեղյանը հաղթեց խեղդող հնարքով՝ 1-ին ռաունդում։
► Ծանր քաշ (Heavyweight)
Նարեկ Պողոսյան (0-1) - Մարտուն Ալավերդյան (1-0)
Արդյունք: Մարտուն Ալավերդյանը հաղթեց միաձայն որոշմամբ՝ 29-27։
Գլխավոր քարտ
► Թեթևագույն քաշ
Ագասի Հակոբյան (6-0) - Ռոնի Էնրիկե (22-15-1)
Արդյունք: Ագասի Հակոբյանը հաղթեց միաձայն որոշմամբ՝ 29-28, 29-28, 30-27։
► Միջին քաշ
Սուրեն Պետրոսյան (9-7) - Աննաս Կասսիմժարով (5-3)
Արդյունք: Սուրեն Պետրոսյանը հաղթեց ՏՆՕ-ով՝ 2-րդ ռաունդում։
► Միջանկյալ քաշ (Catchweight)
Միգրան Հարությունյան (8-2) - Մուհամմեդրասուլ Հասանով (4-3)
Արդյունք: Միգրան Հարությունյանը հաղթեց ՏՆՕ-ով՝ 2-րդ ռաունդում։
► Միջին քաշ
Գենադի Մակարյան (2-1) - Դիեգո Դիաս (20-7)
Արդյունք: Դիեգո Դիասը հաղթեց խեղդող հնարքով՝ 3-րդ ռաունդում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0