SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մարգարիտա Գևորգյանը 50-րդ տեղն է զբաղեցրել Դակարի պատանեկան Օլիմպիական խաղերում


Մարգարիտա Գևորգյանը 50-րդ տեղն է զբաղեցրել Դակարի պատանեկան Օլիմպիական խաղերում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Նոյեմբերի 4-ին հայ լողորդուհի Մարգարիտա Գևորգյանն ավարտել է իր ելույթները Դակարում (Սենեգալ) ընթացող 2026 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում։ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 50 մետր ազատ ոճի լողի նախնական փուլին, սակայն չի կարողացել հաղթահարել այն։

Գևորգյանը հանդես է եկել չորրորդ նախնական լողահերթում՝ գրանցելով 29,65 վայրկյան արդյունք և ութ մասնակիցների թվում զբաղեցնելով յոթերորդ տեղը։

Այս լողահերթում լավագույն արդյունքը գրանցել են Սենթ Վինսենթ և Գրենադինները ներկայացնող Էլտոնիկ Լեոնարդը և Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Ռոքսանն Կիրարոկը, որոնք եզրագիծը հատել են միևնույն՝ 28,63 վայրկյան արդյունքով։ Հայ մարզուհին առաջատարներին զիջել է 1,02 վայրկյան։

Ինը նախնական լողահերթերի ընդհանուր արդյունքներով Մարգարիտա Գևորգյանը 68 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 50-րդ տեղը՝ ավարտելով մեդալների համար պայքարը։

Նախնական փուլի լավագույն արդյունքը ցույց է տվել Կանադայի ներկայացուցիչ Ալիսա Լոուսոնը, որը տարածությունը հաղթահարել է 25,92 վայրկյանում։

Այսպիսով, Գևորգյանն ավարտել է իր մասնակցությունը Դակարի պատանեկան Օլիմպիական խաղերին՝ չկարողանալով դուրս գալ մրցումների եզրափակիչ փուլ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։