SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ19 հավաքականը հրապարակել է կազմը Եվրո-2027-ի որակավորման երկրորդ փուլի համար


Հայաստանի Մ19 հավաքականը հրապարակել է կազմը Եվրո-2027-ի որակավորման երկրորդ փուլի համար
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հայտարարել է 2027 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ փուլի համար նախատեսված կազմը։ Հայտացուցակում ընդգրկվել են 20 ֆուտբոլիստներ, որոնք երկու հանդիպում կանցկացնեն Ալբանիայի և Կիպրոսի հավաքականների դեմ։

Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 14-ին և 17-ին Կիպրոսում՝ B լիգայի B6 խմբի շրջանակում։

Հայաստանի հավաքականի կազմում հիմնականում ընդգրկվել են տեղի ակումբների ֆուտբոլիստներ։ Արտասահմանյան առաջնության միակ ներկայացուցիչը կիսապաշտպան Դավիթ Բատոյանն է, որը հանդես է գալիս ռուսական «Ռոստով-2»-ում։

Միևնույն ժամանակ, որակավորման առաջին փուլի համեմատ, հայտացուցակից բացակայում է «Կրասնոդարի» կիսապաշտպան Դանիել Համբարձումովը։

Հայաստանի Մ19 հավաքականի կազմը

Դարպասապահներ

  • Արթուր Պետրոսյան — ԲԿՄԱ-2

  • Նուբար Գիշյան — «Ուրարտու-2»

Պաշտպաններ

  • Արթուր Մովսեսյան — ԲԿՄԱ

  • Դավիթ Դոխոյան — ԲԿՄԱ

  • Էդգար Պողոսյան — ԲԿՄԱ-2

  • Արմեն Սուքիասյան — «Փյունիկ Ակադեմիա»

  • Հայկ Ղուկասյան — ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ

  • Ժիրայր Աշիկյան — ԲԿՄԱ

  • Կիրիլ Եդիգարյան — ԲԿՄԱ

  • Աշոտ Ոսկանյան — «Օլիմպիա»

  • Ջանիկ Դավթյան — «Սարդարապատ»

  • Դավիթ Հովհաննիսյան — «Ուրարտու-2»

  • Դավիթ Բատոյան — «Ռոստով-2» (Ռուսաստան)

  • Դավիթ Դավթյան — ԲԿՄԱ

  • Մարտուն Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա-2»

Հարձակվողներ

  • Ալբերտ Գարեգինյան — «Նոա»

  • Հարություն Մովսիսյան — «Արարատ-Արմենիա-2»

  • Մայքլ Ասիրյան — ԲԿՄԱ

  • Վարդան Կարապետյան — «Արարատ»

  • Սարգիս Գասպարյան — «Օլիմպիա»

Հայաստանի Մ19 հավաքականի խաղացանկը

  • Նոյեմբերի 14․ Հայաստան — Ալբանիա

  • Նոյեմբերի 17․ Կիպրոս — Հայաստան

Ինչպես է Հայաստանը հանդես եկել առաջին փուլում

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում, որն անցկացվել է 2026 թվականի մարտին Թուրքիայում, Հայաստանի Մ19 հավաքականը ոչ մի պարտություն չի կրել։

Առաջին փուլի արդյունքները

  • Հայաստան — Կոսովո՝ 1:1

  • Թուրքիա — Հայաստան՝ 1:1

  • Ջիբրալթար — Հայաստան՝ 0:9

Հայաստանի հավաքականը վաստակել է հինգ միավոր և խմբում զբաղեցրել երկրորդ տեղը, ինչի շնորհիվ շարունակել է պայքարը որակավորման երկրորդ փուլում։

Նոյեմբերյան հանդիպումներում Հայաստանի հավաքականը կպայքարի B6 խմբում առաջին տեղի համար, ինչը հնարավորություն կտա բարձրանալ Եվրո-2027-ի որակավորման երրորդ փուլի A լիգա։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։