Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Հայկական ակումբը կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։
Նախորդ փուլի պատասխան խաղում ռումինական թիմը 2:1 հաշվով հաղթեց ֆիննական ԿուՊՍ-ին և երկու հանդիպումների արդյունքում 3:2 ընդհանուր հաշվով դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Ֆիննական թիմը հաշիվը բացեց արդեն 4-րդ րոպեին՝ Վալենտին Գասկի գոլի շնորհիվ։ 43-րդ րոպեին Սթիվեն Նսիմբան իրացրեց 11-մետրանոցն ու հավասարեցրեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Կառլոս Մորան խփեց հաղթական գոլը։
«Ունիվերսիտատյա Կրայովան» եվրագավաթային մրցաշրջանը սկսել էր Չեմպիոնների լիգայում։ Ռումինական ակումբը երկու հանդիպումների արդյունքում 5:1 ընդհանուր հաշվով հաղթահարեց բելառուսական «ՄԼ Վիտեբսկի» արգելքը, որից հետո 2:3 հաշվով զիջեց բուլղարական «Լևսկիին»։
«Ունիվերսիտատյա Կրայովան» արդեն հանդիպել է Հայաստանի ներկայացուցչի հետ։ 2025/26 մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլում ռումինական թիմը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Նոայի» հետ։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի երրորդ փուլում դուրս մնաց պայքարից՝ զիջելով սլովենական «Ցելյեին», և կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ Հաջողության դեպքում Մանուել Տուլիպայի թիմը կդառնա Հայաստանի առաջին ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ Այս զույգի պարտվող թիմը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։