Հայաստանը 2025 թվականին ունի աշխարհի չորս չեմպիոն․ ընթացիկ ցուցակն ու առաջիկա մեկնարկները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ Հայաստանի մարզիկները տարբեր մարզաձևերում և տարիքային խմբերում նվաճել են աշխարհի առաջնությունների չորս ոսկե մեդալ։
Ջանես Նազարյան — մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։
Գրիգոր Կազարյան — մինչև 17 տարեկանների ծանրամարտի աշխարհի չեմպիոն։
Դավիթ Սևլիկյան — մինչև 15 տարեկանների խառը մենամարտերի (MMA) աշխարհի չեմպիոն։
Մոնիկա Ասրյան — մինչև 13 տարեկանների խառը մենամարտերի (MMA) աշխարհի չեմպիոնուհի։
Առաջիկա աշխարհի առաջնությունները՝ հայկական մասնակցությամբ
-
U20 ըմբշամարտի աշխարհի առաջնություն — 2025 թ. օգոստոսի 17 (Հայաստանի հավաքականի կազմը արդեն հայտնի է)։
-
Մեծահասակների բռնցքամարտի աշխարհի առաջնություն — 2025 թ. սեպտեմբերի 4 (Հայաստանի մասնակցությունը հարցականի տակ է)։
-
Մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնություն — 2025 թ. սեպտեմբերի 13։
-
Մեծահասակների ծանրամարտի աշխարհի առաջնություն — 2025 թ. հոկտեմբերի 2։
-
Պատանիների և երիտասարդների սամբոյի աշխարհի առաջնություն — 2025 թ. հոկտեմբերի 3։
-
Մեծահասակների մարզական մարմնամարզության աշխարհի առաջնություն — 2025 թ. հոկտեմբերի 19։
-
Մեծահասակների սամբոյի աշխարհի առաջնություն — 2025 թ. նոյեմբերի 7։
Շուտով չեմպիոնների ցուցակը կարող է ավելանալ․ Sportaran.com-ը կշարունակի հետևել տարվա գլխավոր մեկնարկներին հայկական մասնակցությամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0