Տուխելը հրապարակել է Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը ԱԱ-2026-ի համար․ Պալմերը, Ֆոդենը և Ալեքսանդեր-Առնոլդը դուրս են մնացել կազմից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է ազգային թիմի վերջնական հայտացուցակը 2026 թվականի աշխարհի առաջնության համար։ Գերմանացի մասնագետը ցուցակում ընդգրկել է 26 ֆուտբոլիստների, որոնք կներկայացնեն «երեք առյուծներին» տարվա գլխավոր մրցաշարում։
Կազմի հրապարակումից հետո գլխավոր թեման դարձան աղմկահարույց բացակայությունները։ Հայտացուցակում տեղ չեն գտել մի քանի աստղային ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը։ Կազմից դուրս են մնացել նաև Ֆիկայո Տոմորին, Հարի Մագուայրը, Քայլ Ուոքերը և Բեն Ուայթը։
Միևնույն ժամանակ Տուխելի տրամադրության տակ կլինի մրցաշարի ամենաթանկ կազմերից մեկը։ Անգլիայի հավաքականի ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,32 միլիարդ եվրո, իսկ թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է՝ 140 միլիոն եվրո։
Անգլիայի հավաքականի միջին տարիքը 27,1 տարեկան է։ Հայտացուցակում ամենափորձառու ֆուտբոլիստը 35-ամյա Ջորդան Հենդերսոնն է, իսկ թիմի ամենաերիտասարդ խաղացողը՝ 21-ամյա Կոբի Մայնուն։
Անգլիայի հավաքականի կազմը ԱԱ-2026-ի համար
Դարպասապահներ՝
Ջորդան Փիքֆորդ («Էվերթոն»), Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։
Պաշտպաններ՝
Ռիս Ջեյմս («Չելսի»), Տինո Լիվրամենտո («Նյուքասլ»), Մարկ Գուեհի, Ջոն Սթոունս, Նիկո Օ’Ռեյլի, Էզրի Կոնսա («Ասթոն Վիլլա»), Ջարել Կուանսա («Բայեր»), Դեն Բըրն («Նյուքասլ»), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»)։
Կիսապաշտպաններ՝
Դեկլան Ռայս, Բուկայո Սակա, Նոնի Մադուեկե, Էբերեչի Էզե, Էլիոթ Անդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջորդան Հենդերսոն («Բրենտֆորդ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»), Կոբի Մայնու։
Հարձակվողներ՝
Հարի Քեյն («Բավարիա»), Այվան Թոունի («Ալ-Ահլի»), Օլի Ուոթքինս («Ասթոն Վիլլա»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»)։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Անգլիայի հավաքականը կմրցի Պանամայի, Գանայի և Խորվաթիայի հավաքականների հետ։ Տուխելի թիմի համար այս մրցաշարը կդառնա առաջին խոշոր փորձությունը մարզչական շտաբի փոփոխությունից հետո, իսկ կազմի վերաբերյալ որոշումներն արդեն ակտիվ քննարկումներ են առաջացրել երկրպագուների և փորձագետների շրջանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0