SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տիկնիզյանը նոր մարզիչ ունի․ «Ցրվենա Զվեզդան» գլխավորել է Ալբերտ Ռիերան


Տիկնիզյանը նոր մարզիչ ունի․ «Ցրվենա Զվեզդան» գլխավորել է Ալբերտ Ռիերան
Ֆուտբոլ

«Ցրվենա Զվեզդան» որոշել է թիմի նոր գլխավոր մարզչի հարցը։ Բելգրադյան ակումբը կգլխավորի 44-ամյա իսպանացի մասնագետ Ալբերտ Ռիերան, որի ղեկավարությամբ այժմ հանդես կգա նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

Սերբական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կողմերը համաձայնեցրել են երկու տարվա պայմանագիր։ Ռիերան կփոխարինի Դեյան Ստանկովիչին, որը հրաժարական է տվել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Բեեր Շևայի «Հապոելի» դեմ անհաջող դիմակայությունից հետո։

Հետաքրքիր է, որ բելգրադյան ակումբի ղեկավարությունը Ռիերայի թեկնածությունը դիտարկում էր դեռ մի քանի ամիս առաջ։ Այդ ժամանակ իսպանացին հաջողությամբ աշխատում էր սլովենական «Ցելյեում»՝ լավ արդյունքներ գրանցելով ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ եվրոպական մրցաշարերում։ Սակայն այդ պահին մարզիչը գործող պայմանագիր ուներ։

Ավելի ուշ Ռիերան հնարավորություն ստացավ իրեն փորձելու Գերմանիայի առաջնությունում՝ գլխավորելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։ Նրա գերմանական փուլը, սակայն, երկար չտևեց․ մասնագետը թիմի ղեկին անցկացրեց 104 օր։ Այդ ընթացքում ակումբը մասնակցեց 14 հանդիպման՝ տանելով չորս հաղթանակ, չորս անգամ խաղալով ոչ-ոքի և կրելով հինգ պարտություն։

Այժմ Ռիերան կարիերան կշարունակի Սերբիայում։ Սպասվում է, որ իսպանացին կմեկնի Բելգրադ՝ ձևակերպումները ավարտելու և «Ցրվենա Զվեզդայի» հետ պայմանագիր ստորագրելու համար։

Նաիր Տիկնիզյանի համար Ռիերայի նշանակումը նշանակում է աշխատանք արդեն նոր մարզչական շտաբի հետ։ Մասնագետի առաջ խնդիր է դրվելու արագ վերակազմավորել թիմը մարզչական փոփոխությունից հետո և սերբական գրանդին վերադարձնել հաղթական ուղի։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ռիերան հանդես է եկել եվրոպական բարձր մակարդակում։ Նա խաղացել է «Մալյորկայում», «Բորդոյում», «Մանչեսթեր Սիթիում», «Էսպանյոլում», «Լիվերպուլում», «Օլիմպիակոսում», «Գալաթասարայում», «Ուոթֆորդում» և «Ուդինեզեում»։ Այժմ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերայի նոր փուլ է սկսում Սերբիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։