SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տիկնիզյանը կատարել է իր հինգերորդ գոլային փոխանցումը մրցաշրջանում «Չուկարիչկիի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տիկնիզյանը կատարել է իր հինգերորդ գոլային փոխանցումը մրցաշրջանում «Չուկարիչկիի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել Սերբիայի առաջնության «Ցրվենա Զվեզդա» – «Չուկարիչկի» խաղում։

«Ցրվենա Զվեզդան» հաղթել է 2:1 հաշվով, իսկ Տիկնիզյանը խաղադաշտում անցկացրել է 70 րոպե։ Արդեն առաջին խաղակեսում Նաիրը կատարել է փոխանցում տուգանային հրապարակ, որից հետո Բրունո Դուարտեն բացել է հաշիվը։ Պաշտպանի համար այս ասիստը դարձել է հինգերորդը ընթացիկ մրցաշրջանում։

Գոլային փոխանցումից բացի՝ Տիկնիզյանն իր հաշվին գրանցել է 3 առանցքային փոխանցում, ստեղծել է 1 գոլային պահ և SofaScore-ից ստացել 7.3 գնահատական։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում երկու գոլերն էլ խփել է Բրունո Դուարտեն. նախ նա աչքի է ընկել Տիկնիզյանի փոխանցումից հետո, ապա իրացրել է 11-մետրանոց հարվածը։ «Չուկարիչկին» հանդիպումն ավարտել է փոքրաթիվ կազմով՝ 45-րդ րոպեին գրանցված հեռացումից հետո։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։