«Ցելյեի» և «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են «Արարատ-Արմենիայի» և սլովենական «Ցելյեի» մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման համար։
Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնները հաղթել են 2:1 հաշվով։
Հանդիպումը կկայանա Ցելյեի «Զդեժելե» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին, Մոսկվայի ժամանակով՝ 21:15-ին։ Խաղը կսպասարկի իտալացի մրցավարների բրիգադը՝ գլխավոր մրցավար Մարկո Գուիդայի գլխավորությամբ։
Թիմերի մեկնարկային կազմերը
«Արարատ-Արմենիա». Ժոաո Բրավիմ — Ուգո Օլիվեյրա, Խունիոր Բուենո, Բրունո Ուիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Էդգար Գրիգորյան — Ալվին Տերա, Կարեն Մուրադյան — Արթուր Սերոբյան, Զիդան Բանջակի — Սանդրո Լիմա։
«Ցելյե». Լեբան — Շիրվաս, Խրկա, Տուտիշկինաս — Կվեշիչ, Իվանշեկ, Զաբուկովնիկ, Կուտրիս — Սեսլար, Կուչիշ, Ավդիլի։
«Արարատ-Արմենիայի» կազմում առաջին խաղի համեմատ մեկ փոփոխություն կա․ Ալվին Տերան կխաղա կիսապաշտպանությունում՝ Մաքսանս Կարլյեի փոխարեն։
«Ցելյեի» կազմում երկու փոփոխություն կա․ որակազրկված Պապա Դանիելի փոխարեն կիսապաշտպանության կենտրոնում կխաղա Մատիչ Իվանշեկը, իսկ պաշտպանության եզրում Վետոն Տուշայի փոխարեն հանդես կգա Լեանդրո Կուտրիսը։