Ազգերի լիգայի Հայաստան–Լատվիա հանդիպման մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում իր ելույթները կսկսի Լատվիայի դեմ տնային խաղով։ Մարզիչները հրապարակել են C2 խմբի առաջին տուրի հանդիպման մեկնարկային կազմերը։
Խաղը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 19:00-ին)։ Հայաստանը խաղադաշտ դուրս կգա նոր կարմիր մարզահագուստով, իսկ Լատվիան՝ սպիտակով։
Հայաստան․ Չանչարևիչ — Բանդիկյան, Պիլոյան, Բուենո, Հարությունյան, Տիկնիզյան — Իվու, Սպերցյան (ավագ) — Սերոբյան, Ն. Հովհաննիսյան — Միրանյան։
Լատվիա․ Մատրեվիչս — Մելնիկս, Չեռնոմորդիյս, Չիրկինս — Յուտկովսկիս, Զելենկովս, Վապնե, Ցիգանկս — Ստրոդս, Դաշկևիչս — Գուտկովսկիս։
