Հայտնի է դարձել Հայաստան — Ղազախստան խաղին նախորդող միջոցառումների ժամանակացույցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանան Հայաստանի և Ղազախստանի հավաքականների նախախաղային մամուլի ասուլիսներն ու մարզումները։
Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետական մարզադաշտում։ Հանդիպման նախօրեին երկու հավաքականների ներկայացուցիչները կհանդիպեն լրագրողների հետ և կանցկացնեն վերջին մարզումները։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ազգային թիմի ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը կմեկնարկի հունիսի 5-ին՝ ժամը 17:30-ին, Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
Դրանից հետո՝ ժամը 18:00-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար։
Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի և թիմի ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը նախատեսված է ժամը 18:30-ին։ Ղազախստանի հավաքականը նախախաղային մարզման դուրս կգա ժամը 19:00-ին, որի առաջին 15 րոպեները նույնպես հասանելի կլինեն լրատվամիջոցների համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունիսյան ընկերական հանդիպումներին։ Ղազախստանի դեմ խաղից հետո թիմը կանցկացնի ևս մեկ ստուգողական հանդիպում՝ Մոլդովայի հավաքականի դեմ։
Հայաստան — Ղազախստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի ժամանակով։