SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայտնի են ԱԱ-2026-ի բացման՝ Մեքսիկա - Հարավային Աֆրիկա հանդիպման մեկնարկային կազմերը


Հայտնի են ԱԱ-2026-ի բացման՝ Մեքսիկա - Հարավային Աֆրիկա հանդիպման մեկնարկային կազմերը
Ֆուտբոլ

Հունիսի 11-ին Մեխիկոյում կմեկնարկի ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Բացման խաղում մրցաշարի տանտեր Մեքսիկայի հավաքականը կմրցի Հարավային Աֆրիկայի ընտրանու հետ։

Հատկանշական է, որ հենց այս երկու հավաքականներն էին բացել նաև 2010 թվականի աշխարհի առաջնությունը Հարավային Աֆրիկայում։ Այդ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։

Մեքսիկայի երկրպագուների համար գլխավոր նորություններից մեկն այն է, որ լեգենդար դարպասապահ Գիլերմո Օչոան հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Այնուամենայնիվ, մեկնարկային կազմում ընդգրկված են փորձառու հարձակվող Ռաուլ Խիմենեսը, հզոր հարձակվող Խուան Կինյոնեսը և երիտասարդ ու հեռանկարային Ռայան Գուտիերեսը։

Հարավային Աֆրիկայի հավաքականի գլխավոր աստղը համարվում է անգլիական «Բարնլիի» հարձակվող Լայլ Ֆոսթերը։

Մեքսիկայի հավաքականի մեկնարկային կազմը

Ռանխել — Ֆերնանդես, Մոնտես, Վասկես, Գալյարդո — Լիրա, Ալվարադո, Գուտիերես, Ֆիգալդո, Կինյոնես — Ռաուլ Խիմենես։

Հարավային Աֆրիկայի հավաքականի մեկնարկային կազմը

Ուիլյամս — Մուդաու, Օկոն, Սիբիսի, Մբոկազի, Մոդիբա — Մոկոենա, Սիտոլե, Ադամս — Ֆոսթեր, Ռեյներս։

Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես են գալիս 48 հավաքականներ, իսկ երկրպագուներին սպասվում է 104 հանդիպում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։